«Բաքուն շոկի մեջ է». հայկական կողմը իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը նաեւ տեղեկատվական պատերազմում
«Ադրբեջանի ՊՆ-ն վերաջապես բարբաջեց եւ ինչպես սպասվում էր, ազերիական ԶԼՄ-ները լցվեցին սեփական ՊՆ-ի ապատեղեկատվությամբ», - այս մասին նշում է ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ ու մանրամասնում. «Բայց այս ամենում հետաքրքիրն այն է, որ պաշտոնական Բաքուն հաստատեց, որ հենց ինքն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները` հաստատելով, որ ագրեսոր է...Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ընթերցելիս գալիս ես այն եզրակացության, որ Բաքուն շոկի մեջ է...Զաքիր Հասանովի գերատեսչությունը չի կարող ոչինչ բացատրել...Նրանք հայտարարում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհրապարակի...Այսինքն՝դեռ չեն հնարել իրականությանը մի փոքր մոտ մի բան, որ հրամցնեն սեփական մկկացող հասարակությանը...»: Ըստ քաղաքագետի, սա փաստում է, որ հայկական կողմը իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը նաեւ տեղեկատվական պատերազմում. «Մերոնք իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարտադրեցին ադրբեջանցիներին արձագանքել...Եթե Բաքվին մնար, ապա ազերի հասարակությունը ոչինչ էլ չէր իմանա...Իսկ հիմա, տարածելով անբովանդակ եւ համպատրաստի հայտարարություն, ադրբեջանական կողմը ապացուցեց, որ իրավիճակը բավական ծանր է Բաքվի համար...Սպասենք զարգացումներին...», - եզրափակելով խոսքը` շեշտել է Գ. Համբարյանը: