Հակառակորդը շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ (տեսանյութ)
Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ: Այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էինք ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/522642/