Երանի աչքերս չտեսնեին այն, ինչ տեսա, ու ականջներս չլսեին այն, ինչ լսեցին…

Այսօր ֆբ ընկերների խմբով այցելեցինք կապիտան Ուրֆանյանի և Աղասի Ասատրյանի մայրերին… Երանի աչքերս չտեսնեին այն, ինչ տեսա, ու ականջներս չլսեին այն, ինչ լսեցին… Մորս մահից հետո դեռ այսքան դառնացած չէի զգացել… Հիացրեցին Ուրֆանանի մայրն ու եղբայրը, այստեղ ավելացնելու բան չկա… Ուրֆանյանն իմացել է ուր է գնում, ինչի համար ու ինչ կարող էր լինել…Մահ իմացյալ… Աղասին զոհվել է հենց ապրիլի 1ի գիշերը, ամենաթեժ պահերին։ Հունիսի 14 ին տուն էր գալու… Աղասիի մայրը երիտասարդ կին է, բայց մի բուռ դարձած, քույրերը իսկական հայ օրիորդներ են, բայց հազար ու մի խնդիրներով ընտանիք է` կորցրած իր միակ տղային ու նրա հետ էլ հույսն ու հավատը… Տուն չունեն, մորեղբոր տանն են ապրում: Նրանց օգնություն է հարկավոր, խնդրեցինք հաշվեհամար բացել, մոտ օրերս կլինի: Խնդրում եմ զանգեք Նարինեյին` Աղասիի մայրիկին ու օգնեք նրանց: 099 118490 Կո՛չ եմ անում մեր պաշտոնյաներին, ընտանիքին տուն է հարկավոր, որ կարողանան շարունակեն ապրել մարդավարի: Մասիսում տունը հաստատ շատ թանկ չի արժենա։ Գումարները ծրարներով փոխանցեցինք, նաև հավելյալ ` այսօր մեզ միացած մարդկանց կողմից գումար: Շնորհակալ եմ բոլորիդ, տարածելու, գումար փոխանցելու և այսօր մեզ միանալու համար: Մեզ հետ եկան ` Misak Darbinyan Carmen Pezeshkian Hartounian Nina Manukyan Ani Vardanyan Zara Grigoryan Davit Kartashyan Karine Hovhannisyan Lilit Tadevosyan Այսքանը… Աղբյուրը` Fnews.am
- See more at: http://fnews.am/?p=2518240&l=am%2Ferani+achqers+chtesnein+ayn+inch+tesavo%D6%82+akanjners+chlsein+ayn+inch+lsecin+#sthash.4jdJq2Dq.dpuf
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.