Մանվել Գրիգորյանն այցելել է Զինա մայրիկին, ով գեներալի գերի ընկնելու ժամանակ իր տանը պահել է նրա զորքին, թաքցրել զենքերը, հիմա էլ գեներալի նկարը փակցրել է բակում, որ թշնամին վախից տանը մոտ չգա. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հադրութի Վանք գյուղի բնակիչ Զինա մայրիկը 1989-94 թվականների արցախյան պատերազմի տարիներին մշտապես աջակցել է երկրապահ կամավորականներին` օգնել է թաքցնել զենքերը, պաշտպանել ու թաքցրել է Հայաստանից ժամանած երկրապահներին Արդրբեջանի իշխանություններից, իրավապահներից եւ ռուսական ՕՄՕՆ-ից: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը այցելել է Զինա տատիկին, ով դեռ 20 տարի առաջ իր զորքին իր տանը պահել էր, եւ այն ժամանակաշրջանում, երբ գեներալին գերի էին վերցրել: Գեներալի հետ զրույցում տատիկը հուզիչ եւ հետաքրքիր մանրամասներ է պատմում: Ասում է, որ հիմա էլ Մանվել Գրիգորյանի նկարն է դրսում փակցրել՝ վստահ լինելով, որ թուրքը անգամ նրա նկարից կվախենա եւ կփախչի. «Որ Մանվելը եկել ա, բոլորին էլ հաղթելու ա, այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ: Հիմա բոլորին էլ ասում եմ, որ Մանվելը եկել ա, մեր գլխին կանգնած է»: SHAMSHYAN.com-ը նրանց զրույցի ու հիշողությունների մանրամասները ներկայացնում է տեսանյութում: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/04/26/83465/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.