ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ...

Ներկայացնում ենք անհայտ կորած զինվորներից մի քանիսի մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները.
«Էս հրեշտակի դեմքով հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ…: Հիմա նայեք էս զինվորի աչքերի մեջ ու ասեք` սա նմա՞ն ա մի մարդու, ում կարա պոռնիկ թուրքը գերի վերցնի: Ես վստահ եմ, որ ոչ….Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ ,որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ…Սրանց նման տղերքն անմահ են, հասկանո՞ւմ եք»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է Սերգեյ Հակոբյանը։ Ադամը դեռևս մեկ տարի ուներ, որպեսզի զորացրվեր, նա ծառայում էր Մարտակերտում:
20-ամյա զինծառայող Արման Անդրեասյանի ընտանիքի անդամներեը եւս տեղեկություն չունեն նրա մասին։ Արմանի եղբոր կինը՝ Թեհմինե Այվազյանը տեղեկացրել է, որ զինվորի հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին: Արմանն ընտանիքի հինգ տղաներից փոքրն է։
Կոտայքի մարզի Բջնի գյուղից բանակ զորակոչված 18-ամյա Կարեն Ներսիսյանի ընտանիքը արդեն ութ օր է` որդուց լուր չունի։ 8 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ զորակոչված Կարենը շփման գծում քառօրյա թեժ բախումների առաջին օրը դիրքերում է եղել, ապրիլի 2-ին ընտանիքը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։
Ընտանիքի անդամներն արդեն 9 օր է՝ լուր չունեն զինծառայող Տիգրան Բերաչկյանի մասին։
Անհետ կորած զինվորների շարքում է նաև 20-ամյա Ազատ Սիմոնյանն, ով ծառայում է ԼՂՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Վերջին անգամ Ազատի հետ հարազատները խոսել են ապրիլի 1-ի երեկոյան, որից հետո նրանից որևէ տեղեկություն չունեն: Ազատը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից է
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.