Հայկական կողմի հրապարակած լուսանկարից ադրբեջանցին ճանաչել է սպանված իր հարազատին

Ապրիլի 6-ին Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևին: Սպանված սպան ևս Նախիջևանի բնակիչ էր: «Նախիջևանը ևս մեկ զոհ տվեց!!! Օրուջելիև Գաբիլ… 2013-ին ավարտել էր Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ինստիտուտը… 3 օր էր ինչ հայր էր դարձել. Դեռ չէր էլ հասցրել տղային տեսնել… Հայերի հետ մարտերում զոհվել է: Մի քանի օր հնարավոր չէր լինում տեղեկություն ստանալ: Վերջապես հայերի հրապարակած նկարը տեսնելով` ընտանիքը ճանաչեց Գաբիլին: Ներկայումս էլ մեր զոհի դիակը հայկական կողմում է: Աստված ողորմի»,- գրել է օգտատերը: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ու նաև օգտատերերը լուսանկարների հրապարակման օրվանից փորձում էին հերքել, որ դրանցում ադրբեջանցի զինծառայողների դիակներն են: Ադրբեջանցի այս օգտատերի գրառումը, սակայն, ապացուցում է, որ ադրբեջանական օգտատերերն իրենք են փորձում նկարներով ճանաչել հարազատներին, իսկ պաշտոնական Բաքուն դեռ ջանում է թաքցնել իր կորուստները: Ստորև ներկայացված են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի ավելի վաղ՝ կենդանության օրոք արված նկարները: Աղբյուրը © 168.am
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.