Ո՞վ էր ավտոբուսի պայթյունի «հեղինակը». հարևանները մանրամասներ են պատմում (տեսանյութ)

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Հալաբյան փողոցում երեկ ավտոբուսի պայթյունի մեջ նախնական տվյալներով կասկածվող 40-ամյա Ռուբեն Բալյանն ապրում էր Ձորաղբյուրում, իսկ դեպքի օրն այցելած է եղել Աջափնյակում ապրող մորը: Ռուբենի մոր հարևանները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ տղան գիշերը եկել է, աղմուկ բարձրացրել: Կռվի ժամանակ մայրը խնդրել է հարևաններին, որ ոստիկանթյուն կանչեն, սակայն նրանք մերժել են` պատճառաբանելով, որ վախենում են: Նշենք, որ Ռուբենի մայրը` տկն Կլարան, միայնակ է ապրում: Տղան առանձին էր ապրում, ամուսնացած չէր, նախկինում դատված է եղել: Մեր թղթակիցը հայտնում է, որ այս պահին Ռուբենի մորը տարել են իրավապահները` իմանալու համար արդյոք մահացածը իր տղան է, ում դին անճանաչելի է: Մայրը պետք է այրան անալիզ հանձնի: «Ինչ էլ լիներ, մայրը պետք է որդու առաջ դուռը բացեր, բայց նա նույնիսկ չէր ուզում որդուն ճանաչել», – հավելեցին հարևանները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/521770/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.