Հենց գրեցի, որ տեղեկություն եմ հավաքում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ադրբեջանական կայքերում հիստերիկա սկսվեց. Սոլովյով

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով այն մասին, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդում պատրաստել՝ կապված վերջին օրերին այնտեղ ծավալվող իրադարձությունների մասին: «Զվարճալի է: Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ադրբեջանական կայքերում հիստերիկա սկսվեց»,- գրել է Սոլովյովը: Աղբյուրը © 168.am
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.