Սպասված լուրեր. հայկական ստորաբաժանումները նորանոր դիրքեր են ազատագրում. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական ստորաբաժանումները նորանոր դիրքեր են ազատագրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։ Վերջին տվյալներով Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 15 տանկ, 3 անօդաչու սարք, ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 6 միավոր այլ զրահատեխնիկա: ԼՂ ՊԲ տվյալներով, Ադրբեջանը 200-ից ավելի մարդկային կորուստ ունի: Ղարաբաղյան կողմը կորցրել է մեկ տանկ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել շուրջ 40 մարդ: Զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Գրադ» կայանքից արձակված կրակոցից մահացել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են: Թալիշ գյուղում ադրբեջանցիները գազանաբար սպանել են երեք անձանց։
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.