Սկանդալ՝ Ալլա Պուգաչովայի ծննդյան տարեդարձի ժամանակ. (տեսանյութ)

Ի՞նչ խնջույք՝ առանց սկանդալի: Նույնիսկ Պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան այս տարի չկարողացավ խուսափել դրանից: Ինչպես հայտնում է lifeNews-ը, երգչուհու ծննդյան 67-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ ռեստորանի մոտ Լեոնիդ Յարմոլնիկը, ով հրավիրվածներից էր, հարձակվել է լրագրողների վրա: Ինչպես նշում է կայքը, պատճառը եղել է այն, որ La Maree ռեստորանի մուտքի մոտ կանգնած էին լրագրողներ: Վերջինս դուրս գալով ռեստորանից և ուղղվելով դեպի ավտոմեքենան՝ պահանջել է անմիջապես հեռացնել տեսախցիկները: Իսկ հետո հարձակվել NTV-ի լրագրողների վրա՝ ասելով. «Ինձ չի կարելի նկարահանել»: Այդուհանդերձ, տեսագրությունը հայտնվել է համացանցում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.