«Խաղի ընթացքում մտքերով հայրենիքիս հետ էի»...Հենրիխ Մխիթարյանը երեկվա մրցավեճում խաղադաշտ էր դուրս եկել եռագույն թևկապով...
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում ապրիլի 7-ին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացավ «Բորուսիա» և «Լիվերպուլ» թիմերի միջև հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի Ազգային հավաքականի և ռուրյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հանրապետության խորհրդանիշ եռագույն թևկապով:Հայաստանի ազգային հավաքականի ավագն այդպիսով արձագանքում էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսված զինված հակամարտությանը:
Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Խաղի ընթացքում մտքերով հայրենիքիս հետ էի»: