Բանակի հոգևոր սպասավորների մեծ մասը Արցախ է մեկնել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան (տեսանյութ)
Ինչպես երկու տասնյակ տարի առաջ, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հայոց բանակի կողքին է և այսօր էլ իր զորակցությունն է հայտնում Հայոց բանակին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նա նշեց, որ բացի կատարված աղոթքի արարողություններից Մայր Աթոռը մի քանի նախաձեռնությունով ներկայացավ: «Եղավ ռեսուրսների համախմբում։ Բանակի հոգևոր առաջնորդությունում ունենք շուրջ 45 հոգևոր սպասավոր, որոնցից մեծ մասը մեկնեց Արցախի տարբեր զորամասեր նաև՝ առաջին գիծ: Մեր առաջնորդները Պարգև Սրբազանի հետ միասին եղան Արցախում և շարունակաբար լինում են»,- ասաց նա: