«Եթե լսում ես, հետ արի, պապա». հերոս Հրաչյա Մուրադյանի զավակները կարոտում են ու հպարտանում (տեսանյութ)

Պայմանագրային զինծառայող, 33-ամյա շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։ Վերջին անգամ հասցրել է հասցրել է ապրիլի 7-ին մոր հետ խոսել՝ շնորհավորել տոնը։ Մարտական դիրքերում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու համար մահաբեր գնդակը իր վրա է վերցրել ու զոհվել»։ «Տղաս իր հանգիստը գտավ Եռաբլուրում, մորն ասում էր. «Ինչ կարելի է անել, որ արժանանալ այս պատվին, կյանքն ավարետել այս բլուրի վրա»: Հրաչյան ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի։ Մեծ դուստրը 8 տարեկան է, փոքրը որդին է՝ 2,5 տարեկան։ «Ես ամեն օր պապայի մասին եմ մտածում , կարոտում եմ նրան»,- ասում է դուստրը,- ինքը բոլորին հաղթել է…»: Մանրամասները՝ տեսանյութում: http://1tvblog.blogspot.am/2016/04/blog-post_68.html
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.