Դաժան ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 27-ամյա վարորդը Volkswagen-ի մեջ կենդանի այրվել է (տեսանյութ)

Երեկ՝ մայիս 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աստղաձոր գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Մարտունու թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Սերոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Սամվել Սահակյանը իր վարած Vօlkswagen Passat մակնիշի 30 ՍՕ 829 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ: Հրշեջները կրակը մարելուց հետո ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Քոչար Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած վարորդն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 երեխա և պայմանագրային զինծառայող էր, գյուղում էլ շրջապատի կողմից գնահատվում էր դրական և միշտ պատրաստ է եղել նաև այս օրերին պաշտպանել հայրենիքի սահմանները: shamshyan.com
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.