Արտակարգ դեպք «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. 34-ամյա կին վարորդը Nissan-ով բախվել է խոշոր եղջերավոր անասունին...

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակչուհի, 34-ամյա Արմինե Աբգարյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, դեպի Երևան ընթանալիս իր վարած Nissan Tiida մակնիշի 5040.16 GՍ համարանիշի ավտոմեքենայով հարվածել է խոշոր եղջերավոր անասունի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կովը տեղում սատկել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է կովի տիրոջ ինքնությունը: Shamshyan.com
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.