Հերմինե Նաղդալյանն այս օրերին ադրբեջանական մամուլի թոփն է... (տեսանյութ)

Ադրբեջանում իշխանությունների տեսակետից տարբերվող կարծիք ունեցող մամուլ պարզապես գոյություն չունի, և բացառություն են սոցիալական ցանցերում որոշակի «ստատուսներով» հանդես եկող անհատները և «Մեյդան TV» ինտերնետային հեռուստաընկերությունը. այսօր լրագրողներին ասաց միջազգայնագետ, ադրբեջանական մեդիադաշտի փորձագետ Էդգար Էլբակյանը: Նրա խոսքով` քառօրյա պատերազմի օրերին առաջին պատրաստության էր բերվել նաև մամուլը: «Այն պետք է գործեր բլից կրիգի տարբերակով՝ չնայած առաջին ժամերին լռություն էր պահպանում: Սակայն մամուլի ուժերը շուտով վերադասավորվեցին, և մեկնարկեց հաղթանակ տանելու քարոզչությունը: Իհարկե, ադրբեջանական հասարակությունում բոլորը չէ, որ ոչխար են, և շատ լավ հասկանում էին այս ամենը»,- ասաց Էլբակյանը: Նրա խոսքով` ադրբեջանական մամուլում վերջին օրերին առավել ակտիվորեն շրջանառվում են հատկապես ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտնի խոսքերը: Ըստ Էլբակյանի` ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայալեզու հարթակ է գործարկել: «Թե որքա՞ն կտևի հայերենով լրատվության տարածումը, հայտնի չէ, սակայն սա բավական հատկանշական զարգացում է»,- ասաց նա: http://1tvblog.blogspot.am/2016/05/blog-post.html
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.