ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» պաշտպանական առաջնագծից. առյուծ զինվորներն ու կամավորականները սահմանը անառիկ են պահում

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան հայտնի դեպքերից հետո է’լ ավելի է ուժեղացվել սահմանի պաշտպանությունը, քանի որ ազերի թափթփուկ ճիվաղները նենգորեն ամեն վայրկյան փորձում են իրենց կեղտոտ ոտքը մտցնել Արցախ աշխարհ: Արցախի հայտնի «Եղնիկներ» պաշտպանական դիրքերում ամուր ու խրոխտ կանգնած իրենց ծառայությունն են կատարում ժամկետային զինծառայողները, որոնց ծառայություն են կատարում պայմանագրային զինծառայողներն ու կամավորականները: Ինչքան էլ սպաներն ու կամավորականները ասում են, թե 18 տարեկան զինվորը իրենցից դուխով են կանգնած սահմանին ու իրենց կարիքը չեն զգում, սակայն ժամկետային զինծառայողները նշում էին, թե նրանց ներկայությունն ավելի է դուխավորում ու ամրապնդում նրանց ու 90-ական թվականներին Արցախ աշխարհում հաղթանականեր կերտածներից շատ բան են սովորում: «Մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, ընկերներին ու սիրած աղջիկներին ասում ենք, հպարտորեն ենք պաշտպանում սահմանը և է'լ ավելի ենք հպարտանում, երբ իմանում ենք, որ հայությունը թիկունքում ինչով կարողանում` օգնում ու սատարում է մեզ»: Որոշներն էլ անկեղծանում էին` ասելով. «Եթե թույլ տան` շատ տարածքներ կազատագրենք, որտեղ մեր դիրքերն է'լ ավելի կամրապնդվեն, ինչի համար էլ թշնամին ու նրան հովանավոր պետությունները մատ … կլինեն»: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/05/17/85312/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.