Այ քեզ նորություն... Գյումրիի շրջակայքը ականապատված է…(Տեսանյութ)
Հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը, ինչպես հայտնի է, հատուկ պարապմունքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների մարտունակությունը:
Արագացված մարտական դասընթացներ մինչեւ մայիսի 6ը կանցկացվեն նաեւ Գյումրիում: Այսօր, երբ Վովա Վարդանովի գլխավորած խումբը վարժանքներ էր անցկացնում Գյումրու Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում, որն այնքան էլ հեռու չէ ռուսաստանյան զորամասից, վարժանքների մասնակիցները տարածքում հայտնաբերել են հակատանկային ականներ:
Տեղում մեզ Վովա Վարդանովը ներկայացրեց, թե ոչ բոլոր ականներն են հանել համապատասխան վայրից, դա համարում են մասնագետների գործը, ովքեր էլ պարզելու են նաեւ` դրանք ուսումնական, թե՞ մարտական ականներ են:
«Ականների վտանգավորությունն ինձ թվում է անիմաստ է անգամ նկարագրելը՝ հաշվի առնելով, որ սրանք հակատանկային ականներ են մոտ 5 կգ պայթուցիկ նյութը մեջը: Հիմա մենք 3 հատ հանել ենք, 4-րդը պայթուցիչ էր , որը ձգվում է ականի վրա ու դառնում է մարտական զենք, ու կարող է մի հատ 50 տոննանոց տանկ ոչնչացնել: Շատ վտանգավոր բան է, էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է»:
http://armcrimenews.com/%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB%D5%AB-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%A8-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%BD/