Իվետա Մուկուչյանը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը քիչ առաջ ժամանեց Երեւան: Ստոկհոլմի Globe Arena-ում փայլուն ելույթ ունեցած Իվետային օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներ, լրագրողներ եւ լուսանկարիչներ: Երգչուհին, որն իր սիրո ալիքները տարածեց ամբողջ Եվրոպայում, վերադարձել է բարձր տրամադրությամբ: «Արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է. դուխն ու էներգիան միշտ տեղը: Սա այն համարն է, որը չի մոռացվում: Առաջին օրվանից ամեն ինչ պտտվում էր մեր չորս-բոլորը, տարբերվում էինք ամեն ինչով: Հայաստանի անունը ծայրից ծայր բարձր ենք պահել»,- ասել է Իվետան: Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։ Մելինե Տոնոյան Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.