Գնդակը դիպել էր զինվորի iPhone-ին ու փրկել նրա կյանքը

CNN Turk-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորական Մուսթաֆա Բոզոքլարն ընկել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կրակի տակ, սակայն փրկվել է ոսկեպատ iPhone-ի շնորհիվ, որի մեջ մխրճվել է փամփուշտը: Ընդ որում՝ սմարթֆոնը լուրջ վնասվածքներ է ստացել և ենթակա չէ վերականգնման: Զինվորին հոսպիտալացրել են Դիարբեքիրի հոսպիտալում: Բոզոքլարին մարտի ժամանակ ցուցաբերած քաջության համար նվեր են հանձնել: Մարդինի նահանգապետն այցելել և նրան նոր iPhone է նվիրել, ընդ որում՝ նույն գույնի, ինչպիսին որ նա ունեցել է: Պաշտոնյան մանրամասնել է, որ դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նվերն է:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.