Իմ կրծքերն ինձ չեն խանգարում. անկեղծանում է «Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջիկը»

Ողջ աշխարհում մեծ կուրծքը համարվում է կնոջ առավելություններից մեկը: Հազարավոր կանայք մեծ գումարներ են ծախսում պլաստիկ վիրահատությունների միջոցով իրենց կուրծքը մեծացնելու համար: Մեծ կուրծք ունեցող կանայք ավելի հեշտ են հաջողության հասնում հատկապես շոու-բիզնեսում, որտեղ շեշտը դրված է հիմնականում արատքին տվյալների վրա: Աննա Վանեսյանը աչքի է ընկնում իր մեծ կրծքերով.«Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջիկը», այսպես են նրան շատերն ընկալում։ Սակայն մեծ կուրծք ունենալն այս աղջկա համար ավելի շատ խնդիրներ է առաջացնում. համացանցում նրան քննարկում են, իսկ ավելի հաճախ՝ քննադատում: Wnews.am-ը սկսում է նոր հարցազրույների շարք՝ «Սարսափելի Գեղեցիկ» ՝ Հայաստանում գեղեցկության ընկալումների վերաբերյալ . ոմանց համար մեր շարքի կանայք գեղեցիկ են, ոմանց համար ոչ: Մենք կփորձենք պարզել, թե որն է պատճառը, ինչու են նրանց կառուցվածքով հիանալու փոխարեն, Հայաստանում քննադատում նրանց: Գուցե պատճառն Աննայի դեպքում նրա լուսանկարներն են, որոնցում նա ամեն կերպ փորձում է ցուցադրել իր առավելությունը: Բայց մյուս կողմից, ոմանք նկարում են իրենց գեղեցիկ շրթունքները, ոմանք՝ ոտքերը, իսկ Աննան նկարում է իր կուրծքը: Ինչևէ, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց «Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջկանից», ով մեր շարքի առաջին հյուրն է: Աննան մանսագիտությամբ նկարչուհի է, այժմ պատրաստվում է իր անհատական ցուցահանդեսին։ Նա զբաղվում է մոդելային կարիերայով, որը, ինչպես ինքն է նշում, իրեն շատ հոգեհարազատ է։ Որպես հոբբի սովորել է նաեւ դաջվածք անել, իսկ այժմ այն իր համար նաեւ աշխատանք է դարձել։ -Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։ -Այս հարցից ենթադրում եմ, որ մտածում եք այդքան էլ ստանդարտ արտաքին չունեմ։ Ասեմ, որ տղամարդիկ բավականին լավ են արձագանքում, ի դեպ, ես ոչինչ չեմ անում աչքի ընկնելու համար, բնությունն ինձ այսպիսին է ստեղծել` փոքր-ինչ տարբերվող։ -Այսինքն չե՞ք դիմել կրծքերի մեծացման վիրահատության։ -Այս հարցն ինձ օրական հարյուր անգամից ոչ պակաս են հղում։ Ես չեմ դիմել վիրահատությունների։ Ինձ բնությունն այսպիսին է ստեղծել եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Արտաքինս ինձ շատ է դուր գալիս։ Ոչինչ չէի փոխի, գուցե մազերիս գույնը, բայց ոչ ավելին։ http://past.am/?p=75162&l=am
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.