Ուղղակի դիտեք և հիացեք...Նազենի Հովհաննիսյանի անչափ գեղեցիկ լուսանկարները «դրախտից»

… Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։ Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։ Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև… Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է… Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին… Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։ Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։ Leonid Engibaryan... https://www.facebook.com/photo.php?fbid=10208773332626460&set=pb.1107044074.-2207520000.1466060776.&type=3&theater
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.