Նոր սկանդալ... Իվետա Մուկուչյանը հունական հաղորդման ժամանակ ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է (տեսանյութ)

ԼՂՀ-ի մասին է խոսում 16:15-ից. «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը հարցազրույցներից մեկում սխալ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը: Հունական հեռուստաընկերության հաղորդման ժամանակ հաղորդավարն Իվետային հարց է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որին նա պատասխանել է հետևյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի 2-րդ հանրապետությունն է: Դա Հայաստանի 2-րդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում, ադրբեջանցիներն ասում են, որ իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»,-ասել է նա:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.