ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՐՋԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԷՐ ՆԵՏՎԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեւանի Հաղթանակի կամիրջից այս պահին քաղաքացի է ցանկանում նետվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 30-ամյա տղամարդը անցել է կամրջի արգելապատնեշը, կանգնել հակառակ կողմում եւ ասում է, որ ուզում է նետվել:
Տարածքում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, որոնցից մեկը փորձում է համոզել նրան չնետվել:
Ժամանել են նաեւ փրկարարները, ոստիկաններ ու «Շտապօգնություն»:
Ավելի ուշ նրան համոզեցին ԱԻՆ-ի աշխատողները, նստեց «Շտապօգնության» մեքենան ու գնաց: