Քիմ Քարդաշյան.«Իմ ու Քանյե Ուեսթի սեքսը «հինգաստղանի է» (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը իր KimKardashianWest.com կայքում որոշել է նորից գրավել երկրպագուների ուշադրությունն իր անձնական կյանքի վրա: Քանյե Ուեսթը հունիսի 8-ին իր ծնունդն էր նշում, եւ Քիմը մինչեւ հիմա շարունակում է ամուսնուն նվիրված թեմատիկ շաբաթը:«Ես ուշադիր ուսումնասիրել եմ իմ ու Քանյեի Կենդանակերպի նշանները: Նա Երկվորյակ է, իսկ ես՝ Կշեռք: Նրանց համապատասխանությունը լավագույններից մեկն է համարվում: Ես աստղագուշակի մեծ երկրպագու չեմ, բայց ահա Քլոեն ու Քորթնին պարզապես շեղված են այդ թեմաներով: Եվ այսպես ամենակարեւորն այն է, որ Երկվորյակների ու Կշեռքների միջեւ «հինգաստղանի» սեքս է, քանի որ այդ նշանները կատարյալ համապատասխանում են իրար: Դրա համար էլ մեզ մոտ ամեն ինչ հենց սկզբից հրաշալի էր ստացվում: Ես, ինչպես աստղագուշակն է վստահեցնում, ոգեշնչում եմ նրան, իսկ նա ինձ օգնում է իր ստեղծագործական մոտեցումներով: Ես սիրում եմ քեզ, Քանյե»,- գրել է Քիմը: http://style.news.am/arm/news/32089/qim-qardashyanim-u-qanye-uesti-seqsy-hingastxani-e.html
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.