ՄՅՈՒՍ ՈՐԴԻՍ ՊԵՏՔ Է ԳԱ ՍԱՀՄԱՆ ԵՒ ՊԱՀՊԱՆԻ ԻՐ ԶՈՀՎԱԾ ԵՂԲՈՐ ՀՈՒՇԱՔԱՐԸ. ՔԱԼԱՇ ՍԼՈՅԱՆ

Արմենպրես-ը գրում է` Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի հայր Քալաշ Սլոյանը, ով հերոսացել է Արցախյան ազատամարտում՝ 1992-94 թվականներին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում, թիվ 116 մարտական հենակետում հունիսի 28-ին «Կրասնի» ջոկատի կողմից տեղադրված հուշարձանի բացման ժամանակ հայտարարեց, որ նպատակ ունի պայմանագրային զինծառայության ուղարկել իր մյուս որդուն, ով պետք է զենքը ձեռքին պաշտպանի ոչ միայն հայրենի երկրի սահմանները, այլ նաեւ՝ Քյարամի եւ նրա մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշաքարն ու խաչը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Քալաշ Սլոյանը րոպեներ շարունակ կանգնել էր խրամատի այն հատվածում, որտեղ թշնամու դեմ անհավասար կռվում ընկել էին Արմենակ Ուրֆանյանը եւ Քյարամ Սլոյանը եւ հայրական արցունք էր թափում որդու արյամբ ներծծված հայրենյաց սուրբ հողին: «Ինձ այդպես էլ պարզ չեղավ, թե թշնամիները Քյարամին ողջ, թե մեռած են գլխատել: Բայց, դատելով դիրքի մեջ աջուձախ ցրված պարկուճներից, թշնամու արձակած արկերի անթիվ բեկորներից, որ շաղ են տրված ամենուր, մարտը եղել է համառ ու երկար: Որդուս մարտական ընկերները հաստատում են, որ Քյարամն ու մարտական մյուս ընկերները թշնամու շատ դիակներ են փռել՝ կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը: Քյարամի հիշատակի ու անվան համար պատրաստ եմ աշխարհի ծայրն էլ գնալ, միայն թե նրա մասին նորից լսեմ, շփվեմ նրա ընկերների հետ, նրա թողած մասունքների հետ, որ խնամքով պահպանում են ընկերները: Երբ հուշաքարի մասին լսեցի, նորից ինձ զավակիս արյունը կանչեց, չէի կարող չգալ, թեեւ ճանապարհը հեռու էր, դժվարին»-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քալաշ Սլոյանը:Նախկին ազատամարտիկին եւ զոհված հերոսի հորը, սակայն, մտահոգում է իր զավակին ու նրա մարտական ընկերներին նվիրված հուշարձանի, առհասարակ մեր սահմանների պաշտպանության խնդիրը:»
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.