ՇՏԱՊՊՊ...Պատմական հաղթանակ...Թուրքիան շոկի մեջ է...Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

NEWS.am-ը ներկայացնում է Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի տեքստը: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (Völkermord) հիշատակին. Բունդեսթագը սահմանում է. Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր: Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանությունների (Völkermord) օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը: Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում: Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների եւ միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Բունդեսթագում հիշատակումը նաեւ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ: Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը: Բունդեսթագը հարգում է ոչ միայն անասելի դաժան հանցագործությանը զոհ գնացած նահատակներին, այլ նաեւ նրանց, որոնք, ավելի քան 100 տարի առաջ ծանր իրավիճակում ընդդիմանալով իրենց կառավարությանը, փրկել են հայ կանանց, երեխաներին եւ տղամարդկանց: Բունդեսթագը կոչ է անում դաշնային կառավարությանը ուշադրություն հատկացնել 1915-ին հայերի ջարդերի եւ տեղահանությունների հիշատակմանը: Բունդեսթագը իր որոշումն ամրապնդում է 2005-ի Drs. 15/5689 որոշմամբ, որը նվիրված էր զոհերի հիշատակմանն ու թուրքերի եւ հայերի պատմության առերեսմանը: Դրա նպատակն է նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանը: 2015-ի ապրիլի 24-ին հիշատակման 100-ամյակի կապակցությամբ բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: 2015-ի ապրիլի 24-ի նախօրeին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հիշատակեc զոհերին ինչպես նաեւ հաշտեցման կոչ արեc: Գերմանական կայսրությունը իր մասնակի պատասխանատվությունն է կրում այդ իրադարձությունների համար: Բունդեսթագը ընդունում է Գերմանիայի առանձնահատուկ պատմական պատասխանատվությունը: Այդ թվում նա պետք է նաեւ հայերին ու թուրքերին աջակցի հաշտեցման գործընթացում: Այսպիսով՝ Գերմանիայի Բունդեսթագը Դաշնային կառավարությանը կոչ է անում - 2015-ի ապրիլի 24-ին խորհրդարանում 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած քննարկումների ոգուն համահունչ շարունակել հետագա հանրային լայն քննարկումները 1915-1916թթ. հայերի զանգվածային տեղահանումների եւ բնաջնջման, ինչպես նաեւ այդ գործում Գերմանական ռեյխի ունեցած պատասխանատվության շուրջ: - Թուրքական կողմին խթանել առերեսվել ժամանակին կատարած ջարդերի եւ տեղահանումների հետ եւ դրանով դնել հայկական կողմի հետ անհրաժեշտ հաշտեցման հիմքը: - Շարունակել նպաստել հայերի ու թուրքերի հաշտեցմանը, որը պետք է տեղի ունենա անցյալի վերանայման, մերձեցման եւ պատմական մեղքի ներողության միջոցով: - Շարունակել գիտական, քաղաքացիական եւ մշակութային միջոցառումները Թուրքիայում եւ Հայաստանում: - Վերագնահատել պատմական դեպքերը, որոնց միջոցով Հայաստանն ու Թուրքիան առաջին քայլը կկատարեն դեպի հաշտեցում եւ աջակել վաղուց հասունացած հայ-թուրքական կարգավորմանը: - Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին խրախուսել շարունակել այս պահին լ ճացած միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը: -Ջանքեր գործադրել 2009-ի ցյուրիխյան արձանագրությունները հայկական եւ թուրքական կողմից վավերացնելու համար, որոնք նախատեսում են գիտնականների հանձնաժողով ստեղծել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ բացել սահմանները: - Աջակցել, որպեսզի Թուրքիայի Հանրապետությունում սկսված հայկական հուշարձանների պահպանման գործընթացը շարունակվի եւ ինտենսիվանա: - Ֆինանսական հնարավորություների շրջանակներում շարունակել Գերմանիայում գիտական, մշակութային եւ քաղաքացիական հասարակության ոլորտում նախագծերի եւ նախաձեռնությունների աջակցությունը, որոնք վերաբերում են 1915-1916թթ. իրադարձություններին»: http://news.am/arm/news/330248.html
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.