Ուշադրություն նյարդերից թույլ մարդկանց չդիտել...Դաժան դեպք Հրազդանում. արձանագրվել է 7-ամյա երեխայի` վրաերթի ենթարկվելու պահը (տեսանյութ)

Նախօրեին` հուլիսի 4-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանն իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մայթով քայլող 7-ամյա տղային: Երեխան տեղում մահացել էր: «ԱԹՎ»-ի հեռուստաընկերությունը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը: Երեք երեխաները` ծնողների հետ քայլում են, ընդ որում` երեք երեխաներն էլ քայլում են մայթով` աղջիկներն առջեւից, տղան նրանց հետեւից, երբ ավտոմեքենան մեծ արագությամբ բարձրանում է մայթ ու հարվածում երեխային Նախազգուշացնում ենք` նուրբ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել: http://armlur.am/551541/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.