7 տարեկան երեխային ծնողների աչքի առաջ վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 7 տարեկան տղային` հետիոտնի քայլելու համար նախատեսված վայրում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից` նշելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, վարորդը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանն իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մայթով քայլող 7-ամյա տղային: Երեխան տեղում մահացել էր:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.