Պահպանե՛ք զգոնություն. սա իշանություն-ընդդիմություն ֆորմատ չի, սա պետություն-ահաբեկչություն ֆորմատ է

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, ֆեյսբուքն իհարկե ազատ հարթակ է, մենք էլ սահմանադրական իրավունքներով ենք օժտված, այդ թվում՝ նաև խոսքի ազատության, բայց․․․ - Իրավունքներից զատ, նաև ունենք պարտականություններ, որոնք կանոնակարգվում են օրենքներով։ - Եթե անգամ դուք տեղյակ չեք համապատասխան օրենքի գոյություն ունենալուց, դա չի ազատում Ձեզ պատասխանատվությունից, եթե խախտեք այն։ - ՀՀ-ում կա օրենք, որով արգելվում է հրապարակայնորեն բռնության կոչեր անել ու նման կոչերը տարածել։ - ՀՀ-ում ու ամբողջ աշխարհում գործող օրենքների ու դրանց տրամաբանության տեսանկյունից, այն ինչ արել են Հիմնադիր Խորհրդարանի ակտիվիստները կոչվում է ահաբեկչություն ու նրանց սատարելը՝ այդ թվում կոչերը տարածելով, օրենքի տեսանկյունից դիտարկվում է որպես հանցագործություն։ - Մի տրվեք սադրանքներին, մի պռոբլեմներ մի սարքեք Ձեր համար ու երկրի համար։ - Ստեղծված իրավիճակը վտանգավոր է ոչ միայն սեֆիլյանականների ու դեպքի վայրում գտնվող ուժայինների համար, այլ այս երկրում ապրող ցանկացած մարդու։ Մի՛ ավելի կատալիզացրեք իրավիճակը ու մի մեծացրեք այդ վտանգը։ - Պահպանե՛ք զգոնությունն ու զսպությունը։ Սա իշանություն-ընդդիմություն ֆորմատ չի, սա պետություն-ահաբեկչություն ֆորմատ է։ http://blognews.am/arm/news/387046/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.