«Մամ, հայրիկին սպանե՞լ են, թե վիրավորել». ոստիկանները հորը ծեծել են երեխաների աչքի առաջ

Փաստաբան, Էրեբունի համայնքի բնակիչ Լիանա Մանուսաջյանն Aravot.am-ին պատմել է, որ գիշերը տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով ոստիկանների կողմից երեխաների եւ նրանց ծնողների հանդեպ բռնության մասին մի շարք ահազանգեր է ստացել: Ահազանգողներից մեկը 16 տարեկան է, որի տվյալները փաստաբանը հարկ համարեց չհրապարակել: Նա պատմել է հետեւյալը. «Մենք պայթյունների տակ էինք, փախել-մտել ենք մեկի տուն, որ պաշտպանվենք: Մեր հեռախոսներն են խլում եւ կոտրում: Կողքի տան մեջ պայթուցիկ է նետվել, այդտեղի երկու երեխային եւ մորը օգնել եմ դուրս գան եւ մեկ այլ տուն մտնեն: Այդ երեխաները բղավում էին, լացում, մեկը մորը հարցրեց՝ «հայրիկին սպանե՞լ են, թե վիրավորել», որովհետեւ հորը ծեծել են երեխաների աչքի առաջ»: http://168.am/2016/07/30/668733.html#.V5yg0qH8L9Q.facebook
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.