Արտակարգ վիճակ...Ինչպես է տեղի ունեցել զինված հարձակումը ոստիկանության վրա. մանրամասներ (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտյան Էրեբունի վարչական շրջանի բնակիչները կրակոցներ են լսել: Ի՞նչ է տեղի ունենում այդ համայնքում: ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվում է դեպքի վայրում: Ինչպես հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն մի խումբ զինված անձինք առավոտյան մտել են ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին բեռնատար ավտոմեքենայով կոտրել են ոստիկանության դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը մոտ 9 ոստիկանի մասին է: Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՝ ոչ: Մինչդեռ լուրեր կան, որ երկու կողմում էլ վիրավորներ կան: Զինված խումբը տիրացել է ոստիկանության գնդի տարածքին: Առայժմ զինված խումբը կրակոցների սպառնալիքով թույլ չի տալիս իրավապահներին ներս մտնել: Հավելյալ մանրամասներ պարբերաբար կհաղորդենք:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.