Հրազդանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 7-ամյա երեխայի հայրը դանակահարել է վարորդին

Pastinfo.am-ը գրում է. 2016թ. հուլիսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Հրազդան քաղաքում. «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մայթով քայլող երեք երեխաներից մեկին` 7-ամյա տղային, վրաերթի ենթարկել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից երեխան տեղում մահացել էր: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը և ազատ արձակել վարորդին: Իսկ այսօր մահացած 7-ամյա երեխայի հայրը պատահաբար հանդիպել է իր երեխայի մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակ վարորդին ու դանակահարել: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.