Ուղղակի աննկարագրելի լուր...Օրերս Արցախում զոհված զինվորի մայրը երեկ լույս աշխարհ է բերել 8-րդ զավակին
Արցախում սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում զոհված Արայիկ Օրդուբեկյանի մայրը սեպտեմբերի 3-ի երեկոյան 8-րդ զավակին է լույս աշխարհ բերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտանիքի հարեւաններից տիկին Քրիստինեն: Նա նշեց, որ զոհված զինծառայողի մորը սեպտեմբերի 3-ին են հաղորդել որդու մահվան մասին եւ միանգամից տեղափոխել հիվանդանոց, որտեղ կեսարյան հատումով լույս աշխարհ է բերել աղջիկ երեխային: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արայիկ Օրդուբեկյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր:
Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը մոտ 1 տարի առաջ էր Քաշաթաղ տեղափոխվել Երեւանից, Օրդուբեկյան ամուսինները ունեն 7 երեխա:
Արայիկ Օրդուբեկյանը բանակ էր զորակոչվել 2015թ. ամռանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այսօր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արցախում սեպտեմբերի 2-ին Արայիկ Օրդուբեկյանը զոհվել է ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում։