Սենսացիոն հայտարարություն...Մովսես Երեմյանին «բռնացրել են» ուրիշի հետ... ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

BRAVO.am-ի էլեկտրոնային հասցեին «պապարացիական» լուսանկարներ են ուղարկել, որտեղ Մովսես Երեմյանն անծանոթ մի աղջկա ընկերակցությամբ է: Նամակում պնդում են, որ դերասանը սիրավեպ ունի լուսանկարների աղջկա` Անիտա Հարությունյանի հետ, որն իբրեւ թե դերասանուհի է եւ վերջերս է եկել Մոսկվայից:Լուսանկարների եւ նամակի մասին նախ հայտնել ենք Մովսեսին` ստանալով հետեւյալ արձագանքը.«Չգիտե՞ք, որ ես ամուսնացած եմ. այդ մասին ամբողջ ազգը գիտի: Անկախ ամեն ինչից, այս կյանքը շատ եմ սիրում, կրակը չընկանք»,-ասել է նա ու անջատել հեռախոսը:Մենք փորձեցինք զրուցել նաեւ նորահայտ դերասանուհու հետ.«Այս գեղեցիկ կյանքում ես կարող եմ հարաբերություններ ունենալ ում հետ կցանկանամ»,-նշել է Անիտան, իսկ մեր դիտարկմանը, թե արդյոք տեղյակ է, որ Մովսեսն ընտանիք ունի, ասել է.«Էլ ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, շնորհակալություն»:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.