Ողբալի է...Պավլիկ Մանուկյանը սենսացիոն հայտարարություն է արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

««Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, այսօր Արամի հետ խոսելիս ես տեսա, որ արդեն մկանների շարժ կա, անցնում է հետվիրահատական կայունացման շրջան: Իմ ենթադրությամբ՝ 2-3 օր ևս կմնա հիվանդանոցում, որովհետև բժշկական անձնակազմը վստահ պետք է լինի, որ ամեն ինչ անցել է բարեհաջող: Առայժմ որևէ խնդիր չենք տեսնում»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանին հանդիպել է երեկ երեկոյան. «Լավ էր, առույգ էր, հենակներով շարժվում է: Ինձ թվում է՝ քիչ է սնունդ ընդունում, երբ այդ մասին հարցնում ես, ասում է՝ ոչ ախորժակ ունեմ, ոչ հավես: Երևի ինչ-որ ներքին լարվածություն կա: Երեկվա մեր խոսակցության ժամանակ խոսում էինք նրա ստացած վնասվածքից, և նա ասաց, որ թուրքի գնդակից ստացած վնասվածքներն ավելի տանելի էին, քան այս գնդակից ստացածը: «Ասում են՝ հայը հայի արյուն չպետք է թափի, բա էդ դեպքում ո՞վ է ինձ վրա կրակել: Ես չպետք է գամված լինեի անկողնուն»,- փաստաբանի հետ զրույցում ասել է Պավել Մանուկյանը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.