Թուրքիայում հայտնի գործարարին սպանել են հարսնացուի աչքի առաջ (լուսանկար, տեսանյութ)
Թուրքիայի Բուրսա քաղաքում 25-ամյա գործարարին սպանել են հարսնացուի աչքի առաջ: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Իր անձնական մեքենայով Բուրսայի Յըլթաշ պողոտայով երթևեկելիս գործարար Բարըշ Քյոսան հանդիպել է Ալի Ա.-ին, ում հետ նախկինում տարաձայնություններ են ունեցել:
Փողոցում տեղի ունեցած վեճից հետո Բարըշը զգուշացրել է, որ մեքենայում սպասում է իր հարսնացուն և, նստելով ավտոմեքենան, փորձել է հեռանալ: Այդ ընթացքում Ալի Ա.-ն ատրճանակով կրակ է բացել մեքենայի վրա և ծանր վիրավորել Բարըշ Քյոսային:
Երիտասարդ գործարարը մահացել է հիվանդանոցում: