«Պատմական օրեր» շարքը համարում ենք բացված: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ հրաժարական տվեց: Կառավարության օրակարգը սպառելուց հետո նա կարդաց իր հրաժարականի հայտարարությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ հրաժարական տվեց: Կառավարության օրակարգը սպառելուց հետո նա կարդաց իր հրաժարականի հայտարարությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր վարչապետության օրոք պայքարել է քաղաքական անջրպետների դեմ. «Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար»: Նա շեշտեց, որ փորձել է հաղթահարել հակասությունները, հանդիպել է հասարակության դժգոհ խավերի հետ, լուծել նրանց խնդիրները: «Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր,... շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ, տվել եմ կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ»: Իր հայտարարության մեջ նաեւ տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց, խոսեց տնտեսական «շոկից». «2015 թ.  կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական»: Հովիկ Աբրահամյանի խոսքով` մեր հասարակությունը մնաց բեւեռացված, որի պատճառներից մեկը աշխարհաքաղաքական տարաձայնություններ են, «արտաքին տնտեսական և ռազմավարական մարտահրավերները», որոնք հնարավորություն չեն տալիս լուծելու խնդիրը: Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանը իր ելույթում չասաց  հրաժարականի պատճառը, եւ չմանրամասնեց, թե ինչով է զբաղվելու: Ընդամենը ասաց, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:  Հիշեցնենք, որ վարչապետի եւ Կառավարության հրաժարականի մասին մի քանի օր է` ինչ խոսվում է, ըստ լուրերի` Հովիկ Աբրահամյանին փոխարինելու է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Իսկ վարչապետը ղեկավարելու է Հանրապետականի նախընտրական շտաբը: 
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.