Ուշադրություն...Պատմության մեջ երկրորդ տեսահոլովակը YouTube-ում ավելի քան 2 միլիարդ դիտում է գրանցել (տեսանյութ)

Ամերիկացի ռեփեր Ուիզ Խալիֆայի «See You Again» երգի տեսահոլովակը՝ նվիրված ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի հիշատակին, դարձել է պատմության մեջ երկրորդ տեսանյութը, որ YouTube կայքում հավաքել է ավելի քան 2 միլիարդ դիտում, հայտնում է Entertainment Weekly-ն: Երգի ձայնագրությանը մասնակցել է նաև երգիչ Չառլի Պուտը: Տեսանյութը համացանցում տեղադրվել է 2015 թվականի գարնանը՝ «Ֆորսաժ- 7» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ: Տեսահոլովակում ներկայացվել են նաև դերասանի մասնակցությամբ շարքի նախորդ ֆիլմերից կադրեր: Այսօրվա դրությամբ YouTube-ի բացարձակ ռեկորդակիր է մնում կորեացի երգիչ PSY-ի «GANGNAM STYLE» տեսահոլովակը, որը մոտ 2,7 միլիարդ դիտում է գրանցել:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.