Պրահայում ցուցադրության ժամանակ ներկայացվել է ամենահին հայերեն Աստվածաշունչը

Պրահայում ցուցադրություններից մեկի ժամանակ հնագույն հրատարակությունների շարքում իսկապես շատ գեղեցիկ գրքեր կային ներկայացված: Դրանց թվում էր նաև ամենահին Աստվածաշուչը՝ հայերեն լեզվով, որը լույս է տեսել 1666 թ.՝ Ամստերդամում:Ցուցադրությունը կոչվում է «Հայկական գրքային մշակույթը դարերի ընթացքում»: Հայկական Աստվածաշունչը ցնցել է Լյուդովիկոս XVI-ին և Հռոմի պապին՝ Երևանից բերված բոլոր ցուցանմուշների միջից առանձնանալով իր յուրահատկությամբ: Ցուցադրության այցելուները կարող են իմանալ ամենը հայկական գրատպության մասին, տեսնել հնագույն հայակական հրատարակություններ և նաև հին չեխական գրքերի տեքստեր կարդալ, որոնք տպված են հայկական տառատեսակով:
Ցուցադրված են 75 նմուշներ. ժամանակակիցներից՝ չեխական մի շարք վեպերի և պատմվածքների հայերեն թարգմանություններ, իսկ հներից՝ այնպիսի հրաշալի գլուխգործոցներ, որոնցից մեկն էլ, ինչպես նշվեց, ամենահին Աստվածաշունչն է հայերենով: Գիրքը 1666 թ. հրատարակվել էր ժամանակի համար ահռելի քանակությամբ՝ մոտ 5000 օրինակով: Ցուցադրությունը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 25-ը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.