Հայաստանը գրավեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում

Մալթայում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը գրավեցին 2-րդ տեղը: «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչը: Աղջիկների ներկայացրած «Տարբեր» երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Նիկ Էգիբյանը: Մեր ներկայացուցիչները մրցույթում հանդես եկան 2-րդ համարի ներքո: Աղջիկներին բեմում միացել էին նաև 4 պարուհիները, որոնք ևս Մալթա են ժամանել Հայաստանից:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.