Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվողը կարել է աչքերը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվող «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանը երեկ ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը: Այս մասին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է դատավոր Վարդան Աբրահամյանը: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.