Արմեն Պետրոսյանը` ծննդյան 39-րդ տարեդարձի եւ 30 սրվակ օծանելիքի մասին :)

Հումորիստ-դերասան, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ-վարող եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի համար երեկվա օրը տոնական էր. սեպտեմբերի 26-ին նա դարձել է 39 տարեկան:
Արմեն Պետրոսյանը` կնոջ հետ

Ընտանիքի եւ մտերիմների համար գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու սիրահար հոբելյարը, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, իր պարագայում մի քիչ անտարբեր է.“Աշխատանքային հագեցած գրաֆիկի պատճառով ոչ միշտ է ստացվում տոնել”:
Արմեն Պետրոսյանի ընտանիքը

Մենչն այս անգամ էլ տարեդարձի տորթի մոմերը չի փչել.“Պարզապես կան անհետաձգելի գործեր, որոնցից խուսափելն անհնար էր: Իմ ծննդյան օրերն առահասարակ չեն տարբերվում մյուս օրերից. աշխատում եմ, սակայն եղել են նաեւ դեպքեր, երբ իսկապես նշել եմ”:
Քրիստինա Սմսարյանը եւ Արմեն Պետրոսյանը

Շոումենը պատմել է, որ մեծ շուքով տոնել է 36-ամյակը.“Հյուրերս, նախօրոք պայմանավորվածության համաձայն, նույն օծանելիքն էին նվիրել` 30 սրվակ:)”: Նա երեկ էլ նվերների եւ շնորհավորանքների պակաս չի ունեցել.“Դեռ կեսգիշերին կինս եւ երեխաներս անակնկալ մատուցեցին. երկվորյակներս ինձ համար նկարներ էին նկարել, իսկ ավագ դուստրս` Էլինան, իմ լուսանկարով բաժակներ է նվիրել”:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.