ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ» ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՍՏԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան, ով ժամանակին ապրում էր շքեղ կյանքով՝ Նյու Յորքից մինչև Փարիզ, այժմ գտնվում է տնային կալանքի տակ, գրում է buzzfeed.com-ը՝ հավելելով, որ նրա ներկայացուցիչ Լոքսլի Ռայանը դա պատկերող լուսանկարներ է հանձնել լրագրողներին, որոնցում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը հսկում Քարիմովային:
«Թիկնապահները հսկում են 24 ժամ՝ շաբաթը 7 օր, ուր էլ որ Գյուլնարան ցանկանում է գնալ՝ բակում մաքուր օդ շնչելու կամ որոշ մթերքներ խնդրելու»,- ասել է Ռայանը՝ հայտարարելով, որ Քարիմովան և նրա դուստրն «անհապաղ բժշկական օգնության կարիք ունեն» և որ նրանց չեն կերակրում։
Հաղորդվում է, որ Գյուլնարա Քարիմովան տնային կալանքի տակ է գտնվում Տաշքենդում՝ սկանդալային հակակոռուպցիոն գործի շրջանակում ներկայացված մեղադրանքներից հետո։