Գյումրեցի ոստիկանի ու օրենքով գողի ազգականի գիշերային արկածները «Ռիո» ակումբում

Ոստիկանին քաշքշելու ու հարվածելու համար ձերբակալվել է օրենքով գողի բարեկամը: Նախորդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո»գիշերային ակումբում:
Այսօր Aravot.am-ին  որոշակի մանրամասներ է հայտնի դարձել գիշերային սկանդալից: Պարզվել է, որ վիճաբանողները եղել են Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկաններից մեկն ու գյումրեցի օրենքով գող Սուրոյի ազգականը` Տիգրան անունով մի երիտասարդ: Վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել պարելու ժամանակ: Ոստիկանը իր ընկերոջ հետ, որը դարձյալ նույն համակարգում է աշխատում, քաղաքացիական հագուստով այցելել է գիշերային ակումբ: Տիգրանը ևս իր շրջապատի մարդկանց հետ այնտեղ է եղել, կերուխում են արել ու լավ զգացել: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, պարելու ժամանակ ոստիկանը ուսով դիպչել է Տիգրանին: Վերջինս սրանից մեծ պատմություն է սարքել, սկսել է քաշքել ոստիկանին: Երբ ոստիկանը նախազգուշացրել է, որ ինքը ոստիկանության աշխատող է, օրենքով գողի ազգական Տիգրանը սկսել է հեգնել վերջինիս, ավելի թունդ վիճաբանել: Խուլիգանություն կատարելու կասկածով Տիգրանին ձերբակալել են:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.