Ծառուկյանը որոշել է նախագահ դառնալ


Չնայած նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հնարավոր բոլոր հարցազրույցներում պնդում էր, որ Հայաստանի նախագահ դառնալու որևէ ցանկություն չունի, «ասինք՝ չէ, էլի, нет» կոնտեքստում, վերջին շրջանում կտրուկ փոխել է մտադրությունը:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով, նա իրեն հավատարիմ մարդկանց ասել է, որ պատրաստվում է առաջադրվել 2018 թվականի ընտրություններում որպես նախագահի թեկնածու:
Թեև Ծառուկյանի ցանկությունը միանշանակ չի ընդունվել ԲՀԿ-ականների շրջանում, այն թերևս պատահական չէ: Կարելի է նկատել, որ նրա վրա խաղադրույք են կատարել քաղաքական որոշ ուժեր՝ օրինակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս պահին «Ժառանգությունն» էլ է նույն թիմում: Կառաջադրվի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես նախագահի թեկնածու 2018-ին, դեռ հայտնի չէ:
Չի բացառվում, որ 2018-ին Ծառուկյանը ընկալվի որպես ընդդիմության միասնական թեկնածու, եթե անգամ ՀՅԴ-ն չսատարի նրան: Չնայած  ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն հայտարարել է, որ առաջադրվելու է 2018-ին, ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
Չնայած այսօր էլ ընդդիմադիրների հետ հանրահավաքների մասնակցող ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի համարում, իսկ ընդդիմադիրների հետ նույն ամբիոնից հանդես եկող ԲՀԿ-ականները ուղիղ չեն պահանջում ոչ Սերժ Սարգսյանի, ոչ կառավարության հրաժարականը, ակնհայտ է, որ Ծառուկյանը ընդդիմության հետ միասին ցանկանում է վերցնել իշխանությունը Սերժ Սարգսյանից ու նրա թիմից:
Դա է պատճառը, որ եռյակն այսօր պայքարում է սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնք առաջարկում են անցում խորհրդանական համակարգին: Ըստ նրանց՝ եթե Հայաստանը դառնա խորհրդարանական պետություն, նախագահը կզրկվի լիազորություններից, իսկ Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա դառնալ նախագահից ուժեղ ԱԺ նախագահ և փաստացի կվերարտադրվի: Ուստի ընդդիմության հետ միասին ամեն ինչ արվելու է՝ վիժեցնելու այդ գործընթացը, որ Հայաստանը մնա որպես կիսանախագահական երկիր, և Գագիկ Ծառուկյանն էլ դառնա մեծ լիազորություններով օժտված ՀՀ նախագահ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.