150 հոգանոց խմբի “հարձակում” Աբել Աբելյանի ծննդյան տարեդարձին :)

2013 եւ 2014 թվականներն Աբել Աբելյանի համար յուրահատուկ նշանակություն ունեն. դերասանն այս երկու տարվա ընթացքում դարձել է կրկնակի հայրիկ, եւ երեկ` իր տարեդարձի օրը, BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքն ու որդիներն են իր կյանքի լավագույն պարգեւը:): 
Աբել Աբելյանը` կնոջ եւ որդու հետ

Հոբելյարը կեսգիշերին բազմաթիվ շնորհավորանքներ ստանալուց հետո ստիպված է եղել անջատել հեռախոսը, որպեսզի կարողանա քնել, իսկ առավոտյան մի պահ նույնիսկ մոռացել է, որ իր ծննդյան օրն է.“Այնքան մտազբաղ էի աշխատանքային հարցերով, որ բանկում սպասարկողներից հետաքրքրվեցի, թե ամսի քանիսն է:)”:
Աբել Աբելյանը` նորածին որդու հետ

Աբելը 36-ամյակի կապակցությամբ տոնական ընթրիք է կազմակերպել Երեւանի ռեստորաններից մեկում` հրավիրելով հարազատներին եւ մտերիմներին: Դերասան-ռեժիսորի կինը` Օլյան, նրան գեղեցիկ վերնաշապիկ նվիրելուց հետո եւս մեկ անակնկալ է խոստացել, իսկ դերասանական ստուդիայի սաներն ահա այսպես են շնորհավորել.“Երբ ներս մտա, լսարանում ոչ ոք չկար: Հանկարծ փակ վարագույրի հետեւից մոտ 150 հոգի փուչիկներով, տոնական տորթով, իհարկե, աղմուկով մոտեցավ ինձ… Իսկապես ուրախացանք”,-պատմել է նա:
Աբել Աբելյանը` կնոջ հետ

BRAVO.am-ը շնորհավորում է Աբել Աբելյանին` մաղթելով երջանկություն եւ մասնագիտական նորանոր վերելքներ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.