19-ամյա ուսանողուհուն 2-3 հոգով առևանգել են, իսկ նրանցից մեկը՝ բռնաբարել է նրան. «Փաստինֆո»

 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի հիվանդանոցներից մեկից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 19-ամյա մի աղջիկ, ով հայտարարել է, որ իրեն բռնաբարել են:
Նա իրավապահներին պատմել է, որ երկու-երեք երիտ
ասարդ սրճարանի մոտից բռնի ուժով իրեն նստեցրել են ավտոմեքենա և դեմքին խոնավ անձեռոցիկ պահելով՝ քնեցրել:
Իսկ երբ ինքն արթնացել է, հայտնաբերել է, որ գտնվում է անծանոթ բնակարանում՝ իրեն առևանգած երիտասարդներից մեկի հետ:
Ըստ աղջկա հայտարարության՝ երիտասարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, այնուհետև ավտոմեքենայով բերել է ինչ-որ մի խանութի մոտ ու հեռացել:
Մեր տեղեկություններով՝ աղջիկը ճանաչել է իր նկատմամբ սեռական բռնություն գործադրած տղային։

'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.