Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Պավլիկ Մանուկյանին ծեծել է, բայց չի թքել բաժակի մեջ (Video)

Armtimes.com-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաստատում է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ: Այս մասին Սեյրան Օհանյանն ասաց պատասխանելով armtimes.com-ի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նա ծեծել է Պավլիկ Մանուկյանին եւ թքել ջրի բաժակի մեջ եւ առաջարկել խմել, որպեսզի սթափվի: «Իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բա չի եղել: Միջանձային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը: Միջադեպի մասին մանրամասները՝ տեսանյութում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.