ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ 22-ԱՄՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ Է ԾԵԾԵԼ.

«ՉԻ»-ին հասել են տեղեկություններ, որ Սաշիկ Սարգսյանի որդին ՝ Նարեկ Սարգսյանը, իր երեք թիկնապահների հետ ծեծի է ենթարկել 22-ամյա քաղաքացի Սարգիս Բրուտյանին: Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանը Սերժ Սարգյանի եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Շրջանայինում գնտվող «XXX» բարում: Ականատեսների վկայությամբ՝ Բրուտյանը ներս է վազել բար, իրեն հետևել են Նարեկն ու թիկնապահները, իսկ հետո ծեծի ենթարկել Սարգիսին: Դրանից հետո երիտասարդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Ինչպես «ՉԻ»-ին հայտնեցին բժշկական կենտրոնի ընդունարանից՝ հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սարգիս Բրուտյանը գանգուղեղային վնասվածքով ընդունվել է նևրոբուժական բաժանմունք: Աշխատակցի խոսքով՝ տուժածի հարազատի հաղորդմամբ՝ նա վայր է ընկել իրենց շենքի աստիճաններից, այնուամենայնիվ, հիվանդանոցից դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն: Ոստիկանության կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն օրվա վերջում «ՉԻ»-ին փոխանցեց, որ տեղեկությունը դեռ ճշտվում է՝ ընթացքի մեջ է: Նա խոստացավ նորություն ունենալուն պես՝ մեզ հաղորդել: Տեղեկացնենք, որ «ՉԻ»-ին չհաջողվեց խոսել տուժածի հետ, քանի որ պարզվեց նա ամենևին չի ցանկանում հարցը հրապարակային դարձնել, շփվել լրագրողի հետ և խուսափում է դեպքի մասին որևէ մեկնաբանություն տալ»:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.